1. Շարժումը պետք է հայտարարի ներկա հայկական իշխանություններն ու սահմանադրությունը հակազգային-հակապետական և օրենքից դուրս։ Նաև սրան սատարող շրջապատը պետք է հայտարարվի որպես հանցագործների խումբ, մնա ազատության մեջ, որոշները` տնային բանտարկության պայմաններում, բայց իրավունք չունենան Հայաստանի սահմանները լքելու` մինչև նոր իրավականով ամեն մեկի հանցանքների պարզելը և պատժելը։
2. Պետք է դիմի ՌԴ օգնությանը` երկրի ֆիզիկական գոյության ապահովման և Ռուսաստանի հումանիտար օգնության խնդրանքով։
3. Իշխանական ողջ վերին քաղաքական անձնակազմն ու ողջ իրավականը պետք է հայտարարվեն օրենքից դուրս։
4. Ոստիկանությունը, տարատեսակ ուժային կառույցներն ի դեմս բերետավորների, պետք է լուծարվեն, և ժամանակավորապես, հերթապահություն պետք է իրացնեն բանակային ստորաբաժանումները։
5. Որպես 6-ամսյա ժամանակավոր իշխանություն պետք է կազմվի 3 անձից բաղկացած ժամանակավոր գործադիր կառավարություն, որին պետք է ենթարկվի բանակն ու նախարարությունների ստորին անձնակազմը։
6. Ժամանակավոր կառավարության 3 անձինք կարող են լինել ռուսաստանաբնակ 3 հայեր, կամ հայկական արմատներով անձինք, 50-60 տարեկան, կառավարման, ռազմական ու քաղաքական փորձով։
7. 3 ամսվա ընթացքում պետք է ընդունվի նոր սահմանադրություն՝ նախագահով, 31 հոգանոց մերիթոկրատական պառլամենտով և իրավականի իրավասությունների խիստ սահմանափակումներով ու բոլոր տիպի պադավատների բացառմամբ։ Պետական մեքենաների պարկը պետք է հանվի աճուրդի, նրանում թողնելով միայն մեկ մեքենա` իր վարորդով՝ նախագահի համար։ Երկրի միակ վարձված ինքնաթիռը պետք է վերադարձվի տիրոջը։
8. Սահմանադրության մեջ պետք նշվի, որ անկախությունից ի վեր, երբևէ իշխանության մեջ եղած որևէ մեկն իրսվունք չունի ո՛չ գործադիր և ո՛չ էլ օրենսդիր ու իրավականում բաժնի վարիչից բարձր պաշտոնի։
9. Բացարձակ նոր մարդկանցից նոր ոստիկանություն պետք է հավաքագրվի` 1000 բնակչին 2 ոստիկան հարաբերությամբ, և նոր իրավական՝ ըստ միջազգային քանակական նորմերի։
10. Հասարակությանը հայտնի 10 գրագետ, ազատամարտիկ, լուրջ մարդկանցից պետք է կազմվի կարգազանցներին տեղում պատժելու իրավունքի զինված խումբ, որը փողոցում կարգազանց վարորդների մեքենաների, մինչև բոլոր դողերը կրակելով կծակի ու կհեռանա ըստ իր հայեցողության։ Առավել ծանր հանցագործներին կբանտարկի։ Մեքենաները տուգանային հրապարակ տանելու և մարդկանց էլ բերման ենթարկվելու իրավունքները պետք է վերացվեն։
11. Բոլոր հեռուստաալիքները կզրկվեն իրենց ալիքների լիցենզիաներից։ Մինչև նոր համակարգի ստեղծումը կգործեն 3 պետական ալիքներ՝ հիմանականում քաղաքացիական դաստիարակության, քաղաքականության, հասարակության, և պետության մասին, արտադրական խորհրդատվության ու գիտահանրամատչելի ծրագրերով։
Մնացածը հաջորդիվ։
Arik Hart
Վարդգես ՕՎՅԱՆԻ Ֆբ էջից